Հուլիսի 14-ին “Արամ Խաչատրյան” համերգասրահում տեղի ունեցավ Լիդուշիկի երևանյան առաջին մենահամերգը, որով էլ “Փոքրերի աշխարհ”-ի տիրուհին՝ ինչպես հաղորդավար Ավետ Բարսեղյանը նրան անվանեց, հանդիսատեսին տեղափոխեց պարզ ու մաքուր մի աշխարհ, որտեղ մեծից փոքր երգում ու պարում էին: Իրենց գեղեցիկ պարերով համերգի մասնակից եղան նաև Angels պարային ակումբի փոքրիկ պարուհիները: Համերգն ամբողջովին կենդանի հնչողությամբ էր և այն ուղեկցվում էր փոքրիկ հանդիսատեսների հետ կենդանի շփումով: Համերգի հյուրն էին Նունե Եսայանը, որի հետ Լիդուշիկը կատարեց “Մամա” զուգերգը, Չեխայից ժամանած Դիանա Քալաշովայի հետ՝ “Քեզ նման” նոր երգը, և Ֆրանսիայից ժամանած Րաֆֆի Արտոն ("Blues Kid"), ով նվագեց և երգեց "Happy Birthday Լիդուշիկ" երգը:
No comments:
Post a Comment